211652_close_icon
views-count968 դիտում article-date 18:43 02-12-2022

Թունաքիմիկատների ներմուծման պահանջները կխստացվեն. ՍԱՏՄ

Այսօր շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերին, Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի (KFW) ծրագրերի պորտֆելի ավագ կառավարիչ Ֆրանկ Մյորշլին և բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանին։

Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։

Ողջունելով հյուրերին՝  նախարարն անդրադարձել է շրջակա միջավայրի ոլորտում հայ-գերմանական համագործակցային հարաբերություններին և դրանց զարգացման հեռանկարներին։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը տեղեկացրել է, որ Գերմանիայի կառավարությունը հետամուտ է իրականացվող բոլոր ծրագրերի արդյունավետ ընթացքին և պատրաստ է ընդլայնել համագործակցության շրջանակը։

Հանդիպման ընթացքում ամփոփվել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի հետ Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի (KFW) ծրագրերի ներկայացուցիչների մեկշաբաթյա հանդիպումների շարքը։

Անդրադարձ է կատարվել «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրին, որի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 26 մլն եվրո: Գումարը տրամադրվել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարությունը (BMZ)՝ KfW բանկի միջոցով:

Քննարկվել են ծրագրի թարմացման և անխափան իրականացման վերաբերյալ տարբեր հարցեր:

2018 թ. ապրիլի 7-ին Հայաստանի Հանրապետության Կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարության միջև ստորագրվել է ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր։ Համաձայնագրով ԳԴՀ կառավարությունը հնարավորություն է ընձեռում ՀՀ Կառավարությանը Վերականգնման վարկերի բանկից («KfW» բանկ) ներգրավելու վարկային միջոցներ և ֆինանսական օժանդակություն (այդ թվում՝ ավելի քան 26 մլն եվրո գումարի չափով դրամաշնորհային և տեխնիկական աջակցության միջոցներ) շրջակա միջավայրի պաշտպանության, վերականգնվող էներգիայի, առևտրի խթանման, ինչպես նաև բնակարանային տարածքների ֆինանսավորման ոլորտներում համապատասխան ծրագրերի իրականացման համար։

Ծրագրի շրջանակներում նախատեսվող դրամաշնորհային միջոցներն ուղղված են կենսաբազմազանությամբ հարուստ պահպանվող տարածքների, բնական ռեսուրսների և բնական հուշարձանների բարելավման ու կառավարման, անտառների կայուն կառավարմանն աջակցելու, անտառային լանդշաֆտի և անտառների վերականգնողական միջոցառումների, ընտրված հարակից համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման միջոցառումների, էկոզբոսաշրջությունը խթանելու միջոցառումների, խորհրդատվական ծառայությունների ֆինանսավորմանը։ Ծրագրի տևողությունը 6 տարի է։

Ֆրանկ Մյորշլը փաստել է, որ առկա է նկատելի առաջընթաց, և նախկինում արձանագրված շատ խնդիրներ արդեն իսկ հաղթահարվել են։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել հանդիպումները և քննարկումները՝ հայ-գերմանական համագործակցության շրջանակներում առաջնահերթ դիտարկվող բոլոր ուղղություններում հետագա փոխշահավետ և համապարփակ համագործակցության ապահովման նպատակով։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր