384 դիտում
14:50 02-12-2022
ԱՀ ԱԺ նախագահը ողջունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նոյեմբերի 30-ին ընդունած բանաձևը
Արցախի Հանրապետության խորհրդարանի և անձամբ իմ անունից շնորհակալություն ենք հայտնում Ֆրանսիայի Ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորներին՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ միաձայն ընդունած բանաձևի համար: Հայտնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։
Ողջունում ենք Ֆրանսիայի Ստորին պալատի քաղաքական բոլոր ուժերի միաձայնությունը՝ Հայաստանում և Արցախում ներկայումս ստեղծված իրավիճակի շուրջ և երախտագիտությամբ արձանագրում այն ուշադրությունն ու մտահոգությունը, որ 2020թ աշնանային պատերազմի սկիզբից ի վեր ցուցաբերվում է ստեղծված իրավիճակով պայմանավորված:
Ադրբեջանը լուրջ սպառնալիք է հայկական պետականության համար, ամեն օր սահմանին հնչող կրակոցները չեն խոսում, այսպես կոչված, խաղաղության օրակարգի հետ:
Նման բովանդակության բանաձևի ընդունումը կարևոր քայլ է նաև տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից, քանի որ Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը լուրջ վտանգներ է ստեղծում:
Երախտագիտություն ենք հայտնում Ֆրանսիայի մեր գործընկերներին սկզբունքային դիրքորոշման համար:

Նմանատիպ նյութեր
1087 դիտում
11:09 21-03-2014
Նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ
1081 դիտում
12:06 09-06-2014
Նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ
Այս բաժնից
484 դիտում
12:02 05-05-2024
Պուտինն ուղղափառ քրիստոնյաներին շնորհավորել է Սուրբ Զատիկի կապակցությամբ
520 դիտում
11:17 05-05-2024
Ռուսաստանի հետ բանակցությունների դուռը բաց է. Մակրոն