211652_close_icon
views-count795 դիտում article-date 13:19 02-12-2022

Արցախի նախագահն ընդունել է Կիոկուշին կարատեի Եվրոպայի 35-րդ առաջնությանը մասնակցած արցախցի մարզիկներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 1-ին  ընդունել է   Կիոկուշին կարատեի KWF Եվրոպայի 35-րդ առաջնությանը մասնակցած Արցախցի մարզիկներին: Հայտնում է Նախագահի աշխատակազմը։

Երկրի ղեկավարը շնորհավորել է Եվրոպայի առաջնությունում տասներկու՝ այդ թվում՝ 5 ոսկե և 5 արծաթե մեդալ նվաճած մարզիկներին և շնորհակալություն հայտնել Արցախի անունը մարզական հարթակներում բարձր պահելու համար:

Հանդիպմանը, որին մասնակցել է Եվրոպայի վեցակի չեմպիոն  Արթուր Առուշանյանը, քննարկվել են  նաև Արցախում պատանիների շրջանում տարբեր մարզաձևերի, մասնավորապես՝ կիոկուշին կարատեի մասսայականացմանն  առնչվող հարցեր:

Նմանատիպ նյութեր