211652_close_icon
views-count47 դիտում article-date 17:30 30-11-2022

Ստոլտենբերգը խոստացել է ավելացնել ՆԱՏՕ-ի աջակցությունը Վրաստանին, Մոլդովային և Բոսնիա և Հերցեգովինային

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները ծրագրում են ավելացնել աջակցությունը «ՆԱՏՕ-ի գործընկերներին»՝ Բոսնիա եւ Հերցեգովինային, Վրաստանին եւ Մոլդովային, որոնք, նրա խոսքով, «Ռուսաստանի ճնշման տակ են»։

Ստոլտենբերգը նման հայտարարություն է արել Բուխարեստում Ֆինլանդիայի, Շվեդիայի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Վրաստանի եւ Մոլդովայի մասնակցությամբ Հյուսիսատլանտյան խորհրդի արտգործնախարարների նիստին, հայտնում է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը։

«Հատուկ ողջույններ մեր գործընկերներ Բոսնիա եւ Հերցեգովինային, Վրաստանին եւ Մոլդովայի Հանրապետությանը։ Այսօր այդ գործընկերները գտնվում են Ռուսաստանի ճնշման տակ, եւ ՆԱՏՕ-ի դաշնակիցները մտադիր են մեծացնել նրանց աջակցությունը»,- ասել է Ստոլտենբերգը։

Նա հավելել է, որ «երկար տարիների ընթացքում» ՆԱՏՕ-ն եւ դաշնակիցները «աջակցություն են ցուցաբերել բոլոր երեք գործընկերներին», այդ թվում՝ պաշտպանական ներուժի ավելացման, բարեփոխումների իրականացման եւ իրենց պաշտպանական եւ անվտանգության ինստիտուտների ամրապնդման գործում։

Նրա խոսքով՝ Բուխարեստում հանդիպումը վկայում է  «այս դժվարին ժամանկներում» ՆԱՏՕ-ի եւ գործընկեր երկրների միջեւ  «ուժեղ եւ զարգացող համագործակցության» մասին։