211652_close_icon
views-count387 դիտում article-date 20:10 28-11-2022

Պակիստանը Ղարաբաղի դեմ ագրեսիայի ժամանակ աջակցել է Ադրբեջանին․ հնդիկ քաղաքագետ

44-օրյա պատերազմի ընթացքում Պակիստանը, իհարկե, աջակցում էր Ադրբեջանին Ղարաբաղի դեմ ագրեսիայի ժամանակ։ Նոյեմբերի 28-ին Հայաստանի Գիտությունների ակադեմիայում Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջազգային համաժողովին այս մասին հայտարարեց հնդիկ քաղաքագետ Ջեյ Կանսարան։

Նա նկատեց, որ դրանից հետո Հայաստանը եւս մեկ թշնամի ձեռք բերեց ի դեմս Պակիստանի։ Փորձագետը հավելեց նաեւ, որ Պակիստանը աջակցում է նաեւ ընդդեմ Հայաստանի Թուրքիայի զավթողամոլական քաղքականությանը եւ նպաստում է Անկարայի տարածքային նկրտումներին։ «Դեռ 2020 թվականի սկզբին Պակիստանի իշխանությունները սկսեցին երկրում տարածել թուրքական քարոզչությունը»,- ընդգծեց Կանսարան։

Քաղաքագետի կարծիքով՝ Պակիստանը, համագործակցելով Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, ցանկանում է նպաստել իսլամական աշխարհում նոր աշխարհակարգի ստեղծմանը եւ դառնալ շիաների եւ սուննիների արբիտր՝ Իրանի ազդեցության թուլացման միջոցով։