211652_close_icon
views-count44686 դիտում article-date 16:58 28-11-2022

Արտակարգ դեպք Երևանում․ «Պարտեզ» հյուրանոցում օտարերկրացին աշխատակցին է փոխանցել կասկածելի պայուսակ․ պարեկները սահմանազատել են տարածքը․ ժամանել են փրկարարներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նար Դոսի փողոցի թիվ 20 հասցեում գործող «Պարտեզ» հյուրանոցային համալիրում օտարերկրացին հյուրանոցի աշխատակցին պայուսակ է փոխանցել, որի մեջ, հավանաբար հնարավոր է՝ պայթուցիկ սարք լինի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ ահազանգ ստացվել է նաև ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Պարեկները սահմանազատել են տարածքը, որից հետո ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Տեղում պարզվել է, որ պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը։

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր