81986 դիտում
13:13 26-11-2022
Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում․ 31-ամյա վարորդը Ford Transit-ով դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջված հայտնվել Արփա գետի ափամերձ հատվածում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Գոռ Դ․-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 140 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել Արփա գետի ափամերձ հատվածում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար՝ տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 61 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։
Տեղում աշխատանքները ղեկվարել է նույն վաշտի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով ավագ տեսուչ Համլետ Սիրեկանյանը, ում կողմից վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+