211652_close_icon
views-count858 դիտում article-date 13:06 25-11-2022

Արցախի ԱԺ պատգամավորը Բելգիայում հանդիպել է Արցախի հետ ֆլամանդական բարեկամության խմբի համակարգողի հետ

Արցախի ԱԺ պատգամավորը Բելգիայում հանդիպել է ի Թագավորությունում գտնվող ԱՀ ԱԺ «Արցախի ժողովրդական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանի հանդիպումները:

Նոյեմբերի 24-ին Դավիթ Մելքումյանը և Եվրոպայի հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը հանդիպել են Ֆլամանդական խորհրդարանի անդամ, Արցախի հետ ֆլամանդական բարեկամության խմբի համակարգող Կարլ Վանլաուեի հետ։

Արցախի ԱԺ-ն հայտնում է, որ ԱԺ պատգամավորը նախ շնորհակալություն է հայտնել 44-օրյա պատերազմի ժամա նակ Արցախի հետ ֆլամանդական բարեկամական խմբի՝ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարությամբ հանդես գալու համար։

Քննարկումներ են եղել նաև բարեկամական խմբի շրջանակում համագործակցությունը ակտիվացնելու և ստեղծված իրավիճակին առնչվող  հարցերի շուրջ։

Նմանատիպ նյութեր