211652_close_icon
views-count732 դիտում article-date 20:44 24-11-2022

Մարդկային ներուժը մեկտեղելով կարող ենք լուծել անհնարին թվացող խնդիրներ. Արցախի ԱԺ նախագահ

Նոյեմբերի 23-ին գումարված ԱԺ հերթական  նիստին ՝Հանրապետության Նախագահի և Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամին, ներկա էին ԱՀ նորանշանակ պետնախարար Ռուբեն Վարդանյանը և նախարարների պաշտոնակատարները:

Ողջունելով պետնախարարին՝  ԱԺ նախագահը նշել է, որ մարդկային ներուժը մեկտեղելով կարող ենք լուծել անհնարին թվացող խնդիրներ: Մարդկային ներուժ ասելով ԱԺ նախագահը նկատի է ունեցել  արհեստավարժ մասնագետների ներգրավվածությունը: Արթուր Թովմասյանը կարևորել է հանուն Արցախի ու նրա ժողովրդի  կատարվող  յուրաքանչյուր քայլ:

Խորհրդարանի ղեկավարը հավաստիացրել է, որ ԱՀ Ազգային ժողովի 5 խմբակցությունները պատրաստ են այսուհետ ևս ընդունելու այն բոլոր օրինագծերը, որոնք բարելավելու են մեր ժողովրդի կյանքը

Իր խոսքում  Արթուր Թովմասյանն անդրադարձել է նաև հետպատերազմյան ընթացիկ և ավարտված սոցիալական ծրագրերին, որոնք, ըստ օրենսդիրի, պահանջված ու օրինաչափ են: 

Նմանատիպ նյութեր