211652_close_icon
views-count966 դիտում article-date 20:05 24-11-2022

ՀԱՊԿ-ի միջոցառումների շրջանակներում քննարկվել է իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի համոզմամբ՝ ՀԱՊԿ-ի երեկվա միջոցառումների շրջանակներում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային իրավիճակը, ինչպես նաև ընդհանուր առմամբ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ իրավիճակը: 

Մեկնաբանելով ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը դուրս է ՀԱՊԿ-ի իրավասությունից, Զախարովան նշել է, որ «Հայաստանում հարցերի լայն շրջանակի վերաբերյալ քաղաքական գնահատականները, դիտարկումները՝ երբեմն տրամագծորեն հակառակ, արտահայտվում են տարբեր միջոցառումներից առաջ, դրանց ընթացքում և հետո»:

«Մենք կա՛մ հիմք ենք ընդունում այն, որ մենք ժողովրդավարական հասարակություններ ենք, և մեզ մոտ փորձագետները, քաղաքական գործիչները, քաղաքագետները իրավունք ունեն հայտնելու տարբեր իրադարձությունների վերաբերյալ իրենց փորձագիտական տեսակետը, կա՛մ հեռանում ենք այդ սկզբունքից», - հայտարարել է նա:

Նմանատիպ նյութեր