211652_close_icon
views-count593 դիտում article-date 20:32 23-11-2022

Դավիթ Տոնոյանի եւ մյուսների գործով դատական նիստին հետազոտվել են գրավոր ապացույցները

Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Դոմլազյանի, երեկ՝ նոյեմբերի 23-ին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ մյուսների գործով դատական նիստին հետազոտվել են գործում առկա գրավոր ապացույցները։ Այս մասին տեղեկանում ենք Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանից։

«Մեղադրանքի կողմի գրավոր ապացույցների հետազոտումը գրեթե ավարտվեց։ Գործի մնացած ապացույցները ապացուցական նշանակություն չունեն։ Այդ ապացույցներից որեւէ մեկի հետ կապված մտավախություն չունենք»,- ասաց Սերգեյ Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ գործի այդ ապացույցները պետք է դրվեն առաջին հերթին արդարացման հիմքում։

Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման չարաշահումների գործով, որը հարուցվել էր ԱԱԾ քննչական դեպարտամենտում։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։

Նշենք, որ դատարանի որոշմամբ Դավիթ Տոնոյանը կալանքի տակ է նախորդ տարվա սեպտեմբերի 30-ին։

Նմանատիպ նյութեր