692 դիտում
17:43 22-11-2022
Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել ԱԶԲ-ի հետ համագործակցությունը երկրի համար առանցքային ոլորտներում
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովին: Հայտնում են Կառավարությունից։
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին:
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ԱԶԲ-ի հետ համագործակցությունը երկրի համար առանցքային կարևորություն ունեցող ոլորտներում:
Մհեր Գրիգորյանն ընդգծել է անցած շաբաթ ստորագրված Զարգացման ֆրանսիական գործակալության հետ համատեղ Ասիական զարգացման բանկի՝ «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման» բյուջետային աջակցության ծրագիրը, որի ներքո ԱԶԲ-ն հատկացրել է 100 մլն ԱՄՆ դոլար:
Քննարկվել են Հայաստանում մարդկային կապիտալի զարգացման ոլորտում իրականացվող բարեփոխումները և ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ընթացիկ ծրագրերը:
Մատնանշվել են 2024-2028 թթ. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի ծրագրային առաջնահերթությունների շրջանակներում հնարավոր նոր համագործակցության ուղղությունները:

Նմանատիպ նյութեր
1967 դիտում
19:38 03-09-2019
Մհեր Գրիգորյանը և Չինաստանի դեսպանը քննարկել են հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը
981 դիտում
20:52 12-11-2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել ԱԶԲ գործընկերների հետ
Այս բաժնից
364 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
811 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
379 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին