211652_close_icon
views-count1785 դիտում article-date 09:53 22-11-2022

«Պալատական խարդավանքներ» հյուսողի հաստիք. ում դեմ է աշխատում աշխատակազմի ղեկավարի տեղակալը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Պարզվում է՝ «պալատական խարդավանքներ» հյուսողի հաստիք կա ՀՀ Կառավարությունում: Պետական միջոցներից աշխատավարձ ստացող պետական պաշտոնյան ծառայում է ոչ թե Հայաստանի Հանրապետությանը, այլ զբաղված է ներիշխանական ինտրիգներ ու խարդավանքներ հյուսելով: Եվ որպեսզի արդարացնի իր գործունեությունը, նկատվի Նիկոլ Փաշինյանի կողմից, երբեմն ընդդիմադիր գործիչների վրա, ինտերնետային հարձակումներ է կազմակերպում: Այն, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյքային գրոհներ է կազմակերպում Նիկոլ Փաշինյանին քննադատողների նկատմամբ, մեկ անգամ չէ, որ բարձրաձայնվել է:

Կառավարական կաբինետում կատարվող անցուդարձին քաջատեղյակ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրի փոխանցմամբ՝ Չախոյանը ցանկանում է իր վերադասի՝ աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարութունյանի տեղը զբաղեցնել: Գործադիրից մեզ վստահեցնում են, որ դրա համար Չախոյանը ոչնչի առջեւ կանգ չի առնում՝ իր վերադասի աթոռին հայտնվելու համար: Հարությունյանի թերությունները, բացթողումները եւ սկանդալային պատմությունները, որ հայտնվում են մամուլի էջերում, երբեմն ուղղորդվում են հենց Չախոյանի կողմից: Նա ամեն գնով ցանկանում է շահել Նիկոլ Փաշինյանի վստահությունը, բայց դա նրան դեռ չի հաջողվում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր