ԵՊՀ-ում կան խարդավանքներ, պալատական ինտրիգներ․ բոլոր ռեկտորներն էլ եղել են իշխանության պահանջով. ՏԵՍԱՆՅՈՒԹ. 1in.am
ԵՊՀ-ում ռեկտորի մրցույթը կանցկացվի մարտի 23-ին: Մրցույթի համար հայտերի ընդունումն ավարտվել է: Թափուր պաշտոնի համար կպայքարի 5 թեկնածու՝ Վահրամ Ժորայի Դումանյան, Վահե Վաղինակի Հովհաննիսյան, Ռուբեն Հովհաննեսի Մելքոնյան, Պավել Սամվելի Գեւորգյան, Աշոտ Սերոբի Սաղյան։ Թեկնածուների, բուհում առկա հնարավոր ինտրիգների, իշխանության հնարավոր միջամտության, այս առնչությամբ մամուլի հրապարակումներին անդրադարձել է ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը։
Աղբյուրը՝ [url=https://www.1in.am/2715129.html?fbclid=IwAR1_sbrpwZZcChz4zbYBfo7aHBRl6YK5suUpih6fQHMJqpUzmao8viuser0]1in.am[/url]