Սպարտակ Մելիքյանը կրկին զբաղված է խարդավանքներ հյուսելով Գեղարքունիքի մարզում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Սպարտակ Մելիքյանը սնանկանալուց, պատգամավորական մանդատին հրաժեշտ տալուց հետո տեղափոխվել էր Ռուսաստանի Դաշնություն և փորձում էր իր կյանքի հետագա ընթացքը դասավորել այլ երկրում:
Սակայն մերթ ընդ մերթ կրկնվող «հայրենասիրական» նկրտումները նրան կրկին Հայաստան են բերել: Նա կրկին լծվել է իր հին աշխատանքին՝ Գեղարքունիքի մարզում զբաղված է խարդավանքներ հյուսելով:
«Ժողովուրդ» օրաթերթն ահազանգ ստացավ այն մասին, որ նա շարունակում է տեղաբնակների և Ղարաբաղյան պատերազմի տարիներից Գեղարքունիքի մարզում բնակեցվածների միջև սեպ խրել: Նա այս անգամ ևս խառնվել է ՏԻՄ ընտրություններին: Մասնավորապես նա ակտիվ է Գեղամասարի միավորված համայնքի ընտրություններում և պաշտպանում է թեկնածու Հակոբ Ավետյանի շահերը, սակայն իրականում ինտրիգներ հրահրելով՝ արհեստական միտինգներ է կազմակերպում:
Հիշեցնենք, որ նա տարիներ առաջ ևս նման մի փորձ արեց, որպեսզի մի քանի գյուղերում իր իշխանությունը հաստատի, գյուղապետերի միջոցով հետագայում պատգամավորական մանդատ ստանա: Սակայն նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի գործուն ջանքերով նա պարզապես վռնդվեց մարզից: Այժմ կարծես թե էստաֆետը պետք է հանձնվի ներկայիս մարզպետ Կարեն Բոթոյանին, որպեսզի բնակիչները խաղաղ ապրեն»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]