211652_close_icon
views-count1280 դիտում article-date 23:40 12-09-2022

ՔՊ-ում կա պալատական հեղաշրջման ռեսուրս, այնտեղ կան տարբեր թևեր՝ սորոսական, տեղական, քաղաքի տղերք․ Երվանդ Թարվերդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. ՔՊ-ում կա պալատական հեղաշրջման ռեսուրս, այնտեղ կան տարբեր թևեր՝ սորոսական, տեղական, քաղաքի տղերք։ Դա կարող է լինել 1 օրում, շաբաթում կամ ամսում։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը։

«Մենք Փաշինյանի հրաժարականը չենք պահանջում, ասում ենք փոխի կադրերիդ։ Կառավարության մեծ մասը ոչ պրոֆեսիոնալներ են։ Պարտադիր չէ, որ գնաս ինչ որ ուժի կող կանգնես ու ասես Նիկոլ հեռացիր։ Նիկոլը, որ գնա, ո՞վ է գալու։ Թող մի 10 թեկնածուի անուն ներկայացնեն։

Ընդդիմության թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, մի անգամ ներկայացրել ու պարտվել են, միգուցե վախենում են նորից պարտվեն, ժողովուրդը նրան չի ուզում։  Ժողովուրդը չի ուզում երկրորդ ու երրորդ նախագահների վերադարձը։ Փաշինյանի հեռացումը պետք է լինի ոչ թե նպատակ, այլ հետևանք։ Հետևանք՝ նոր ձևավորված ուժի, որն արդեն ձևավորվում է և մենք կարող ենք լինել դրան մասնակից»,-ասել է Թարվերդյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր