211652_close_icon
views-count879 դիտում article-date 11:49 19-11-2022

ԵԽ-ն նոյեմբերի 23-ին Ստրասբուրգում քվեարկման է դնելու բանաձև, որով ՌԴ-ն ճանաչվում է ահաբեկչությունը հովանավորող պետություն

Եվրախորհրդարանը (ԵԽ) բանաձեւ է պատրաստել, որով Ռուսաստանը ճանաչվում է ահաբեկչությունը հովանավորող պետություն։ Հաղորդում է DW-ն։

Եվրախորհրդարանի պատգամավորները այդ բանաձևը կարող են քվեարկել նոյեմբերի 23-ին Ստրասբուրգում կայանալիք նստաշրջանում, ճեպազրույցում ասել է Եվրախորհրդարանի խոսնակ Դելֆին Քոլարդը։

«Նոյեմբերի 23-ին Եվրախորհրդարանի պատգամավորները կքվեարկեն մի բանաձևի շուրջ, որը Ռուսաստանը բնութագրում է որպես ահաբեկչությանը աջակցող պետություն՝ Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտների վրա լայնածավալ հարձակումների ուժեղացման արդյունքում»,- ասել է նա։

Հռչակելով Ռուսաստանը ահաբեկչության հովանավոր պետություն՝ Եվրախորհրդարանը ցանկանում է ճանապարհ հարթել, որպեսզի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա կառավարությունը պատասխանատվության ենթարկվեն այդ հանցագործությունների համար միջազգային տրիբունալի առջև։

Նմանատիպ նյութեր