211652_close_icon
views-count1005 դիտում article-date 15:04 17-11-2022

Վստահաբար ունենալու ենք մետրոյի Աջափնյակի կայարանը, հաջորդ տարի նախագիծը պատրաստ կլինի․ Տիգրան Ավինյան․ Tert.am

Ես Երևանի փոխքաղաքապետն եմ և համակարգում ու վերահսկում եմ վարչական շրջանների և նրանց ղեկավարների աշխատանքը, նման վերահսկման գործառույթ նախկինում Երևանի փոխքաղաքապետերը չեն ունեցել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ դրանով պայմանավորված է իրականացնում շրջայցեր տարբեր վարչական շրջաններ։ Գրում է Tert.am-ը։

Ավինյանը նշեց․, որ իր ակտիվությունը պայմանավորված է փոխքաղաքապետի իր աշխատանքով։

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում ընտրություններում իր շանսերը, Ավինյանը ընդգծեց, որ այս պահին չի մտածում ընտրությունների մասին. «Այս պահին ես կենտրոնացած եմ այն աշխատանքների վրա, որի համար նշանակվել եմ Երևանի փոխքաղաքապետ, ընտրություններին դեռ շատ ժամանակ կա»։

Ինչ վերաբերում է մետրոյի նոր կայարանի կառուցման աշխատանքների ընթացքին, Ավինյանը ասաց, որ այս մասով աշխատանքներ են տարվում։

«Այն ժամկետները, որոնք նախանշել եմ, չեն խախտվել, արդեն-իսկ ընդունել ենք փաստաթղթերը, այդ փաստաթղթերի ստորագրումից հետո ստանալու ենք երկրորդ փուլը, հաջորդ տարի ունենալու ենք Աջափնյակի մետրոյի նախագիծ և վստահաբար Աջափնյակում մետրոյի կայարանը կառուցվելու է»,- ասաց Ավինյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր