211652_close_icon
views-count1097 դիտում article-date 19:36 14-11-2022

Առանց ԼՂ խնդրի հստակեցման հնարավոր չէ խաղաղության պայմանագիր կնքել. Արմեն Գրիգորյան. Civilnet

Ադրբեջանի ՊՆ-ի կողմից հաղորդագրությունները հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ նպատակ ունեն  իրավիճակն էսկալացնելու, հետո ռազմական գործողություններ իրականացնելու: Այս մասին Civilnet-ին   տված հարցազրույցում նշել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Այս պահին եւս շարունակում է վտանգը մնալ առկա, որ Ադրբեջանը կարող է ռազմական սադրանք՝ իրականացնել ՀՀ նկատմամբ: Մենք շարունակում ենք աշխատել մեր կարողությունները մեծացնելու, ինչպես նաեւ միջազգային հանրության հետ աշխատելու ուղղությամբ, որպեսզի թույլ չտանք այդպիսի էսկալացիա»,-ասաց նա՝ հավելելով, որ սեպտեմբերի 13-ին, օրինակ, ՀՀ բանակի պատասխանը եւ միջազգային ներգրավվածությունը հնարավորություն տվեցին կանգնեցնելու ռազմական գործողությունները, բայց հնարավորություն չի տվել կանխել այն:

«Այսինքն միայն միջազգային մեխանիզմը արդյունավետ չի աշխատում, անհրաժեշտ է, որ մենք կարողանանք մեր կարողություններն ավելացնել, մեր բանակը բարեփոխել, որ կարողանանք բացառել Ադրբեջանի հետագա սադրանքը Հայաստանի ու ԼՂ նկատմամբ»,-ընդգծեց Արմեն Գրիգորյանը:

«Ինչքան սրում է իրավիճակն Ադրբեջանը, այնքան օրակարգային են դառնում արցախահայության իրավունքների եւ անվտանգության մասին քննարկումները եւ միջազգային մեխանիզմի ստեղծումը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելուն, ԱԽ քարտուղարն ասաց. «Եթե խաղաղության պայմանագիրը այն տարբերակով ենք կնքում, որը մենք առաջարկում ենք, հնարավորություն է ստեղծում նաեւ կանխել հնարավոր սադրանքները: Այն մեխանիզմները, որը մենք առաջարկել ենք խաղաղության պայմանագրի տեքստում, նաեւ երաշխիքներ է ստեղծում, օրինակ միջազգային գարանտորների մասին է խոսքը: Դեռ հստակ չի, թե ովքեր են լինելու այդ գարանտորները, դա բանակցությունների թեմա է: Հայաստանը գիտակցում է, որ այդ երաշխիքները երբեմն պատմության ընթացքում չեն աշխատել, բայց կարող են լինել դեպքեր, որ դրանք աշխատեն»:

Նա անդրադարձավ նաեւ խաղաղության պյմնագրի տարբերակներին, նկատելով, որ Հայաստանը բոլոր հարթակներում նույն բանն է ասում, եւ նույն օրակարգն է առաջ տանում. «Երեւէ տարբերություն չկա, թե որ հարթակում է ընթանում գործընթացը: Այս առումով, քանի որ Ադրբեջանը ներկայացրել էր խաղաղության պայմանագրի սկզբից 5 կետերը, այնուհետեւ այդ կետերը բացված տեքստ են ներկայացրել: Մենք այդ տեքստի վրա աշխատել ենք, դրա պատասխանն ունենք, այն արձրել ենք ավելի շրջանակային պայմանագրի տեսք ունեցող, դրա հիման վրա նաեւ նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում հանդիպում է տեղի ունեցել ԱԳ նախարարների միջեւ: Այդ տեքստը, կարծում եմ՝ համապարփակ է եւ կարողէ լուծել այն խնդիրները, որոնք գոյություն ունեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Գնալով ավելի են հստակեցվում խաղաղության գործընթացի շրջանակները, հարցերը, այն ուղղությունները, որ աշխատելու ենք»:

Հարցին, թե արդյոք ռուսական առաջարկներն ուժի մեջ են, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Հայաստանը կոնկրետ դիրքորոշում ուներ, որ  Սոչիի հայտարարության մեջ նշվեն այդ առաջարկների մասին, բայց վերջնական տեքստում դա չի նշվել: Կշարունակենք աշխատել: Մեծ հաշվով այդ առաջարկները համահունչ են նաեւ այս ընթացքում գործընթացներին: Գլոբալ հաշվով այդ տեքստերը փոխկապակցված են իրար հետ:

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կա 4 մեծ թեմա, որոնք ունեն ենթաթեմաներ: Առաջինը հումանիտար հարցերն են, բոլոր գերիների արագ ազատումը, երկրորդը ապաշրջափակումն է, դելիմիտացիայի, սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների աշխատանքը, եւ ԼՂ հիմնախնդրի լուծում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր