1043 դիտում
23:26 13-11-2022
«Նալջի» փոթորիկը 160 մարդու կյանք է խլել Ֆիլիպիններում
Ավելի քան 5,56 մլն մարդու Է առնչվել Ֆիլիպիններում մոլեգնող «Նալջի» արևադարձային փոթորիկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, կիրակի օրը Ռիսկերի կանխարգելման և տարերային աղետների վերացման ազգային խորհրդի հրապարակած զեկույցի համաձայն՝ երկրի գյուղատնտեսությանը և ենթակառուցվածքներին հասցված ընդհանուր վնասը գերազանցել է 11,83 մլրդ պեսոն (206,9 մլն ԱՄՆ դոլար):
Գերատեսչության տվյալներով՝ 356,2 հազար տեղահանված անձինք շարունակում են գտնվել 128 տարհանման կենտրոններում, ավելի քան 356,1 հազար մարդ նախապես լքել է իրենց տները։ Առնվազն 160 մարդ փոթորկի զոհ է դարձել, 146-ը տարբեր վնասվածքներ են ստացել, 29-ը համարվում են անհետ կորած: Հանրապետության 13 տարածաշրջաններում գրանցվել է տարերքի հարվածի հետ կապված ավելի քան 1,6 հազար միջադեպ, այդ թվում՝ ջրհեղեղներ և սողանքներ: Գյուղատնտեսության վնասը գնահատվում է 6,4 մլրդ պեսո (111,9 մլն դոլար)։

Նմանատիպ նյութեր
1133 դիտում
16:29 01-11-2022
Ֆիլիպիններում «Նալջի» փոթորիկը 110 մարդու կյանք է խլել
1115 դիտում
19:08 19-01-2015
Տրոպիկական փոթորիկը Մադագասկարում մի քանի մարդու կյանք է խլել
1606 դիտում
13:02 16-02-2014
Ճապոնիայում ձյան ռեկորդային առատ տեղումները 11 մարդու կյանք են խլել. կա ավելի քան 1 500 վիրավոր. տեսանյութ
Այս բաժնից
730 դիտում
23:34 14-05-2024
Վրաստանի նախագահը հայտարարել է, որ վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
808 դիտում
23:16 14-05-2024
Անդրեյ Բելոուսովը նշանակվել է ՌԴ պաշտպանության նախարար
577 դիտում
22:02 14-05-2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին