1301 դիտում
16:29 01-11-2022
Ֆիլիպիններում «Նալջի» փոթորիկը 110 մարդու կյանք է խլել
Ավելի քան 2,41 մլն մարդ է տուժել Նալջի արևադարձային փոթորկի հետևանքով, որը հարվածել է Ֆիլիպիններին։ Ռիսկերի կանխարգելման և բնական աղետների վերացման ազգային խորհրդի երեքշաբթի հրապարակած զեկույցի համաձայն՝ աղետի զոհ է դարձել 110 մարդ, փոխանցում է Bloomberg-ը։
Գործակալության տվյալներով՝ 865,9 հազար տեղահանվածներ գտնվում են 2,72 հազար տարհանման կենտրոններում։ Ավելի քան 347,4 հազար մարդ նախապես լքել է տները։ Առնվազն 101 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, 33-ը անհետ կորած է։
Փոթորիկը վնասել է 5,03 հազար տուն և ավերել 1,5 հազարը, 55 ենթակառուցվածքային օբյեկտների վնասը գնահատվում է 760,3 միլիոն պեսո (13,04 միլիոն դոլար): Աղետի հետեւանքով վնասվել է 422 ճանապարհ, 101 կամուրջ։ 294 քաղաքներում էլեկտրաէներգիայի անջատումներ են գրանցվել, սակայն 140-ում այն արդեն վերականգնվել է, 41 համայնքներում կապի, 12-ում՝ ջրամատակարարման խնդիր կա։
670 ուսումնական հաստատություններում դադարեցվել են դասերը, իսկ 230 ձեռնարկություններում՝ աշխատանքները։ Արտակարգ դրություն է 160 քաղաքներում և մունիցիպալիտետներում։ Գյուղատնտեսությանը հասցված վնասը գնահատվում է 1,3 միլիարդ պեսո (22,37 միլիոն դոլար): Կառավարությունն արդեն 50,3 մլն պեսո (865,8 հազար դոլար) է հատկացրել օգնության համար։
«Նալջի» արևադարձային փոթորիկը շարժվում էր դեպի Ֆիլիպինների հյուսիս, որտեղ հազարավոր մարդիկ նախապես տարհանվել էին նախքան հոկտեմբերի 29-ին տարերային աղետը կմոտենար ցամաքին: Հոկտեմբերի 30-ին փոթորիկը լքել է Լուզոն կղզու տարածքը, իսկ հոկտեմբերի 31-ի կեսօրին՝ Ֆիլիպինների պատասխանատվության շրջանը։
Ամեն տարի Ֆիլիպիններին հարվածում է միջինը 20 թայֆուն և փոթորիկ, ինչի հետևանքով մարդիկ զոհվում են և ավերվում տներ, ճանապարհներ և կամուրջներ:

Նմանատիպ նյութեր
1292 դիտում
23:26 13-11-2022
«Նալջի» փոթորիկը 160 մարդու կյանք է խլել Ֆիլիպիններում
1331 դիտում
19:08 19-01-2015
Տրոպիկական փոթորիկը Մադագասկարում մի քանի մարդու կյանք է խլել
682 դիտում
14:16 24-10-2024
Ֆիլիպիններում մոլեգնում է «Տրամի» արևադարձային փոթորիկը. կա 24 զոհ
Այս բաժնից
745 դիտում
19:23 11-01-2025
Կուրսկում հյուսիսկորեացի երկու զինվորական է գերեվարվել
598 դիտում
18:44 11-01-2025
Շոլցը պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու
712 դիտում
16:46 11-01-2025
ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Մոսկվային կստիպեն բարդ ընտրություն կատարել․ Սպիտակ տուն