Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կարևոր հանդիպում է տեղի ունեցել. Կլաար
Երեկ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև կարևոր հանդիպում է տեղի ունեցել։ Նման կարծիք է հայտնել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«Ուրախալի է, որ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը ներգրավված են երկկողմ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների առարկայական գործընթացում»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Կլաարը։
Հիշեցնենք, որ երեկ Վաշինգտոնում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։