211652_close_icon
views-count1413 դիտում article-date 15:01 08-11-2022

Կրեմլը և ՌԴ ՊՆ-ն չեն աջակցում բանակում զորակոչով 2-ամյա ծառայության գաղափարին

Ռուսաստանի նախագահի վարչակազմն ու ՌԴ ՊՆ-ն չեն աջակցել սենատորների ու պատգամավորների՝ զինվորական ծառայության ժամկետը մինչեւ 2 տարի ավելացնելու նախաձեռնությանը։ Այս մասին հայտնում է ռուսական «Վեդոմոստի» թերթը՝ վկայակոչելով ՌԴ դաշնային խորհրդում եւ ռազմական գերատեսչությունում աղբյուրներին։

Ռուսաստանի իշխանությունները կարծում են, որ շեշտը պետք է դնել զինվորականների ոչ թե քանակական, այլ որակական նախապատրաստության վրա, իսկ բանակում ավելի երկար գտնվելը չի նպաստի դրան։

Դաշնային խորհուրդում բացատրել են, որ տվյալ որոշման ընդունման գործընթացում Կրեմլում հաշվի են առել նախաձեռնությանը դեմ հանդես եկող խորհրդարանականների դիրքորոշումը։

Նմանատիպ նյութեր