211652_close_icon
views-count1315 դիտում article-date 14:30 05-11-2022

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ԱՄՆ-ի հավանական թեկնածուն Կանադայի վարչապետն է․ NYT

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ԱՄՆ-ի հավանական թեկնածուն Կանադայի վարչապետ Խրիստե Ֆրիլանդն է, գրում է NYT-ը։

Նա ուկրաինական արմատներ ունի։

Պարբերականի աղբյուրները նշում են, որ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների շրջանում արդեն պայքար է սկսվել, թե ով է փոխարինելու գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգին, որի լիազորությունների ժամկետը լրանում է 2023 թվականի աշնանը։

Վաշինգտոնը գլխավոր թեկնածու է համարում Ֆրիլանդին, որն ավելի վաղ զբաղեցնում էր երկրի արտգործնախարարի պաշտոնը։

Պարբերականը նշում է, որ Ֆրիլանդը բազմաթիվ առավելություններ ունի․ նա տիրապետում է օտար լեզուների, ներառյալ՝ ռուսերենն ու ուկրաիներենը, կարողանում է մամուլի ասուլիսներ անցկացնել եւ հանրային ելույթներ ունենալ եւ ղեկավարել է «բարդ գերատեսչություններ»։ Բացի այդ, Ֆրիլանդը հաջողության դեպքում կդառնա ՆԱՏՕ-ի առաջին կին գլխավոր քարտուղարը եւ Կանադայի առաջին քաղաքացին, որը գլխավորել է ՆԱՏՕ-ն։

Նմանատիպ նյութեր