211652_close_icon
views-count2078 դիտում article-date 11:26 05-11-2022

Պուտինի կողմից միջուկային զենքի օգտագործումը աղետալի կլինի նրա և նրա երկրի համար․ Բլինքեն

«Մեծ յոթնյակի հետ միասին աշխարհի երկրները հասկացնում են նախագահ Պուտինին, որ միջուկային զենքի ցանկացած օգտագործում աղետ կլինի նրա և Ռուսաստանի համար»,- ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն այս մասին հայտարարել է Գերմանիայում G7-ի արտգործնախարարների հանդիպմանը, գրում է BBC-ն։ 

ԱՄՆ պետքարտուղարը խոսել է նաեւ G7-ի կողմից ռուսական նավթի գնի առավելաչափի սահմանման մասին. այսպես են արևմտյան երկրները փորձում պատժել Ռուսաստանին Ուկրաինա ներխուժելու համար։

Նրա խոսքով, այս միջոցառումն անհրաժեշտ է առաջին հերթին «պահանջարկը բավարարելու համար»։ «Եվ երկրորդը, սահմանափակել նախագահ Պուտինի կարողությունը՝ իր գրպանները հագեցնելու էներգետիկ եկամուտներով՝ սնուցելու և ֆինանսավորելու Ուկրաինայի դեմ պատերազմը: Ես կարծում եմ, որ այս մեխանիզմը կօգնի մեզ դա անել», բացատրել է Բլինքենը:

Նմանատիպ նյութեր