Իրանը շարունակելու է միջուկային տեխնոլոգիաների օգտագործումը. Հասան Ռուհանի
Իրանը կշարունակի օգտագործել իր միջուկային տեխնոլոգիաները, չնայած նրան, որ այդպես էլ չհաջողվեց հասնել համապարփակ համաձայնագրի: Այս մասին Իրանի պետական հեռուստաալիքով հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին, հաղորդում է Ria Novosti-ն:
Նա շեշտել է, որ այդ հարցով երբեք էլ չի հաջողվելու փոխզիջումների գնալ, և ինքը կասկած անգամ չունի, որ իրանական միջուկային տեխնոլոգիաները կշարունակեն գործել:
Ավելի վաղ Ռուհանին հայտարարել էր, որ միջուկային բանակցություններում առկա տարաձայնությունների մեծ մասը հարթվել է և խոստացել էր, որ անպայման կստորագրվի համաձայնագիրը, թեկուզ կողմերը չկարողացան նախանշված ժամկետում (նոյեմբերի 24) ընդհանուր հայտարարի գալ: