211652_close_icon
views-count972 դիտում article-date 19:58 04-11-2022

COVID-19-ի դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 631,8 միլիոնը

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում նոյեմբերի 3-ի առավոտվա դրությամբ կազմել է 631,8 միլիոն: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդությունների հետեւանքներից մահացածների թիվը հասել է 6,59 մլն մարդու:

COVID-19-ով վարակման ավելի քան 30 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Բրազիլիան, Ֆրանսիան եւ Գերմանիան:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը նոյեմբերի 3-ի առավոտվա դրությամբ կազմել է 846,9: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 3275, Հնդկաստանում՝ 376, Բրազիլիայում՝ 3185, Ֆրանսիայում՝ 2396, Գերմանիայում՝ 1828։

Նմանատիպ նյութեր