2516 դիտում
22:44 14-01-2022
COVID-19-ով ախտահարման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 320 միլիոնը
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հունվարի 14-ի առավոտվա դրությամբ կազմել Է 320 միլիոն 97 հազար 533: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 5 միլիոն 520 հազար 638 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 64 միլիոն 82 հազար 753 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել Է 846 հազար 788-ի:
Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 36 միլիոն 582 հազար 129-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել Է 485 հազար 350 մարդ:
Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 22 միլիոն 815 հազար 827 հիվանդացած, նրանցից մահացել Է 620 հազար 609 մարդ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հունվարի 14-ի առավոտվա դրությամբ կազմել Է 710,6: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2603, Հնդկաստանում՝ 346, Բրազիլիայում՝ 2888 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նմանատիպ նյութեր
1497 դիտում
19:48 17-01-2022
Աշխարհում COVID-19-ով ախտահարման դեպքերի թիվն անցել Է 328 միլիոնից
2428 դիտում
22:26 11-11-2021
COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 251,4 միլիոնը
1402 դիտում
22:42 01-11-2022
COVID-19-ի դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 630,5 միլիոնը
Այս բաժնից
1057 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2862 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
1003 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում