211652_close_icon

ՀԷՑ-ը նախատեսում է կազմակերպել տրանսպորտային միջոցների համար անհրաժեշտ նյութերի և սարքերի գնման մրցույթ

views-count625 դիտում article-date 21:05 07-08-2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց տրանսպորտային միջոցների համար անհրաժեշտ շարժիչի, հիդրավլիկ յուղերի և քսայուղերի, հակասառեցման հեղուկի, անվադողերի և մարտկոցների ձեռքբերման համար:

Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն, կատարել գնահարցումներ և ոլորտի հնարավոր լայն շրջանակի տնտեսվարող սուբյեկտներից ստանալ գնառաջարկներ:

«Գնահարցումներ կատարելու նպատակով Ընկերությունը առաջարկում է մասնակցության ցանկություն կամ հետաքրքրվածություն դրսևորող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին մինչև սույն թվականի օգոստոսի 12-ը ներառյալ ստորև նշված էլեկտրոնային փոստի հասցեով ներկայացնել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, կոնտակտային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն:

Սահմանված ժամկետի ավարտից հետո գնահարցման հետագա գործընթացը ապահովելու նպատակով Ընկերության ներկայացուցիչը կապ կհաստատի բոլոր այն տնտեսվարող սուբյեկտների հետ, որոնք շահագրգռված են մասնակցելու ծանուցմամբ նշված գործընթացին»-ասվում է ՀԷՑ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Հասցեն՝ Ա. Արմենակյան 127
Էլ. փոստ: [email protected]
Հեռ.՝ 011-59-13-73
 

Նմանատիպ նյութեր