211652_close_icon
views-count1658 դիտում article-date 17:25 02-11-2022

Կատարել ենք Կապան, Ճակատեն, Սրաշեն, Ներքին Հանդ տանող ճանապարհների ուսումնասիրություն. Թաթոյան

Այսօր իրականացրել ենք այցեր Սյունիքի մարզի Կապան քաղաք, Ճակատեն, Սրաշեն, Ներքին Հանդ գյուղեր, կատարել ենք ճանապարհների ուսումնասիրություն Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի խորհրդատուներ, միջազգային փաստաբաններ Կարօ Ղազարեանի  և Գառնիկ Քերքոնյանի  հետ միասին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:

Նա նաեւ գրել է. «Փաստահավաք աշխատանքները շարունակվում են:

Արձանագրած փաստերը` կապված ՀՀ ինքինշխան տարածք ադրբեջանական հանցավոր ներխուժումներով,  ՀՀ գյուղերի հարևանությամբ և համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական անօրինական զինված տեղակայումներով երկրի անվտանգության, բնակչության կյանքի համար առաջացրած խորքային խնդիրների հետ, կվերլուծվեն և կներկայացվեն համապատասխան կառույցներին»։

Ավելի վաղ Թաթոյանը տեղեկացրել էր, որ փաստահավաք հատուկ առաքելությամբ եռօրյա այցով Սյունիքի մարզում են, որի նպատակն է ուսումնասիրել ներկա վիճակը և արձանագրել այն բոլոր խնդիրները, որոնք առաջ են եկել ադրբեջանական զինված ծառայողների անօրինական տեղակայումների հետևանքով։

«Այս պահին միանշանակ է, որ մեր գյուղերի հարևանությամբ, ճանապարհներին նրանց ներկայության պատճառով վտանգված է մարդկանց անվտանգությունն ու խաթարված բնականոն կյանքը։

Արձանագրված բոլոր փաստերը կվերլուծվեն և կուղարկվեն միջազգային կառույցներին։

Այս աշխատանքը կարևոր է, որպեսզի թույլ չտանք, որ ադրբեջանական կողմը միջազգային հանրությանը մոլորեցնի իր խաղաղասիրության կեղծ օրակարգով։

Այո, խաղաղությունը կարևոր  ու անհրաժեշտ է, բայց այն չպետք է թմրեցնի մեր զգոնությունն ու լինի միայն հայկական կողմի ու մեր իրավունքների ոտնահարման հաշվին»,-նշել էր նախկին ՄԻՊ-ը։

Նմանատիպ նյութեր