211652_close_icon
views-count22085 դիտում article-date 18:10 30-10-2022

Երևանի գնդի պարեկները մեկ ամսում հայտնաբերել են 100-ից ավելի օրինախախտ մոպեդավարների, որոնց մոպեդները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեկ ամսվա ընթացքում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 100-ից ավելի մոպեդներ, որոնց վարորդները դրանք վարել են՝ չունենալով վարորդական իրավունքի վկայական։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոպեդների մեծ մասը նաև չարամտորեն խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները՝ վթարային իրավիճակ ստեղծելով վարորդների համար։

Պարեկային ծառայությունը հորդորում է մոպեդավարներին, որպեսզի չշարունակեն առանց վարորդական իրավունքի վկայականի վարել մոպեդ, հակառակ դեպքում հայտնաբերված նմանատիպ մոպեդները կտեղափոխվեն պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդներն էլ կենթարկվեն վարչական պատասխանատվության։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր