211652_close_icon
views-count21545 դիտում article-date 10:00 30-10-2022

Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. ՎԱԶ 21099-ը վրաերթի է ենթարկել հեծանվորդին, Ford-ն էլ բախվել է «099»-ին, բժիշկները պայքարում են հեծանվորդի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 34-ամյա Մանվել Մ-ն իր վարած ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 24 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հեծանվորդ՝ Արմավիրի մարզի բնակիչ՝ 60-ամյա Արտուշ Կ-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է հիվանդանոց և օգնել է օպերատիվորեն ժամանած Վաղարշապատի բժշկական կենտրոնի բժիշկներին վիրավորին տեղափոխել հիվանդանոց։ 

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Բդոյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթից հետո Արմավիրի մարզի բնակիչ՝ 22-ամյա Հրաչյա Ա-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով բախվել է ՎԱԶ 21099-ին։ 

Վրաերթ-վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Չիչակյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաներն ու հեծանիվը տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր