1321 դիտում
09:05 28-10-2022
ՔՊ համաժողովը՝ վաղը. ով կընտրվի վարչության նախագահ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վաղը՝ հոկտեմբերի 29-ին, համաժողով կգումարի։ Նկատենք՝ ի սկզբանե համաժողովը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 18-ին, սակայն հետաձգվեց Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին իրականացված հարձակման պատճառով. այն տեղի կունենա վաղը: Ինչպես հայտնի է, համաժողովի ընթացքում նախատեսված է ընտրել վարչության նոր կազմ, որն էլ կընտրի նախագահ: Արդեն հայտնի են վարչության անդամի 47 թեկնածուների անունները, որոնք կպայքարեն 21 տեղի համար:
Թեկնածուների թվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատգամավորներ, Էդուարդ Աղաջանյանը, Ռուստամ Բաքոյանը, Սիսակ Գաբրիելյանը, Վիլեն Գաբրիելյանը, Արման Եղոյանը, Հայկ Կոնջորյանը, կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը։
Ըստ կուսակցության կանոնադրության՝ վարչության անդամներն ընտրվում են համաժողովի կողմից վարկանիշային քվեարկությամբ առավելագույնը երեք տարի ժամկետով: Այնուհետեւ վարչությունն իր միջից պետք է ընտրի նախագահ: Այդ պաշտոնի հիմնական հավակնորդները երկուսն են՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եւ Երեւանի քաղաքապետի տեղակալ եւ այդ պաշտոնին հավակնող Տիգրան Ավինյանը: Հավելենք, որ իշխող կուսակցության համաժողովը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1611 դիտում
09:13 16-09-2020
Ով կընտրվի Սահմանադրական դատարանի նախագահ․ անակնկալները չեն բացառվում․ «Ժողովուրդ»
2438 դիտում
09:12 14-12-2018
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ կընտրվի լրագրող Հայկ Գևորգյանը․ «Ժամանակ»
2487 դիտում
09:06 17-11-2016
Վիգեն Սարգսյանը ՀՀԿ համագումարում կընտրվի կուսակցության գործադիր մարմնի անդամ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1720 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»
1495 դիտում
07:34 19-12-2024
Ուշագրավ իրադարձություն Երևանում. ի՞նչ է սպասվում Հայաստանի զբոսաշրջության ոլորտին. «Փաստ»