211652_close_icon
views-count11434 դիտում article-date 21:33 27-10-2022

«Նվիրյալներ»-ը Սևանում հերթական ռազմամարզական միջոցառումն են իրականացրել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում տեղի ունեցան «Նվիրյալներ» ռազմամարզական ՀԿ-ի կողմից կազմակերպված հերթական ռազմամարզական վարժանքները:

Միջոցառումը տեղի է ունեցել Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N1 հիմնական դպրոցի մասնակցությամբ:

Վարժանքներն իրականացվել են դպրոցի աշակերտների մասնակցությամբ, ովքեր ջոկատների և դասակների կազմում իրականացրել են իրենց առջև դրված խնդիրները:

Ռազմամարզական վարժանքներն իրենց մեջ ներառել են կրակային վարժանքներ, նռնակների նետում, ականների տեղադրում, առաջին բուժօգնության ցուցաբերում, հետախուզական ցուցադրական վարժանքներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+

Նմանատիպ նյութեր