211652_close_icon
views-count1077 դիտում article-date 14:18 26-10-2022

Զելենսկին Ռիշի Սունակին հրավիրել է Ուկրաինա

Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Ռիշի Սունակը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ խոստանալով, որ Միացյալ Թագավորությունը կշարունակի աջակցություն ապահովել ռուսական ագրեսիայից պաշտպանվող Ուկրաինային:

Դրան ի պատասխան Զելենսկին շնորհակալություն է հայտնել՝ Սունակին հրավիրելով Ուկրաինա, գրում է Daily Mail-ը:

Նշենք, որ երեկ Սունակը շնորհավորանքներ է ստացել աշխարհի մի շարք այլ առաջնորդներից, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցից, Իտալիայի վարչապետ Գլորիա Մելոնիից, Նիգերիայի նախագահ Մուհամմադ Բուհարիից և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիից։

Նմանատիպ նյութեր