211652_close_icon
views-count1522 դիտում article-date 15:03 15-07-2022

Բորիս Ջոնսոնը կոչ է արել աջակցել «ում ասես, միայն թե ոչ Ռիշի Սունակին»

Բորիս Ջոնսոնը պահպանողականների առաջնորդի պարտված թեկնածուներին կոչ է արել աջակցել «ում ասես, միայն թե ոչ Ռիշի Սունակին», գրել է The Times-ը։

Ինչպես գրել է պարբերականը, Ջոնսոնը մինչ այդ հայտարարել էր, որ չի աջակցելու որեւէ թեկնածուի կամ հրապարակայնորեն չի միջամտելու մրցակցությանը։ Բայց հայտնի է, որ նա զրույցներ է ունեցել տանուլ տված հավակնորդների հետ, որոնց ժամանակ հստակ հայտնել է իր կարծիքը, որ Սունակը չպետք է դառնա վարչապետ։

Աղբյուրը նշել է, որ Ջոնսոնն, ըստ երեւույթին, ամենից շատ հետաքրքրված է, որ արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը հաղթի, որին աջակցել են կառավարությունում նրա ամենամոլի դաշնակիցները՝ Ջեյքոբ Ռիս-Մոգը եւ Նադին Դորիսը։

Ջոնսոնը նաեւ հասկացրել է, որ կաջակցի առեւտրի կրտսեր նախարար Փեննի Մորդաունթին, որը կդառնա նրա հաջորդը, եթե ֆինանսների նախկին նախարար Սունակը պարտվի։

Նմանատիպ նյութեր