211652_close_icon
views-count2345 դիտում article-date 21:13 25-10-2022

Նիկոլ Փաշինյանի ադրբեջանահաճո քայլը. Զատուլինի մուտքն արգելված է նաև Ադրբեջան. Արեգնազ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը Facebook-ի իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը, թաքնվելով ընտանեկան թերթի հետևում, մի լուր է տարածել, ըստ որի՝ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է։

Նիկոլենց թերթը գրում է, որ նա Նիկոլ Փաշինյանին քննադատել է ու դրա համար էլ արգելել են մուտքը ՀՀ։

Զատուլինը ՌԴ-ում հայկական շահերի պաշտպանության հիմնական լոբբիստներից է, դումայի ամենահայամետ պատգամավորներից։
Ուշագրավն այն է, որ Զատուլինի մուտքն արգելված է նաև Ադրբեջանում՝ Արցախ այցելելու և Արցախի շահերը պաշտպանելու համար։

Նիկոլը հերթական ադրբեջանամետ քայլն է անում, ու հերթական քայլն անում Ռուսաստանի հետ թշնամանալու ուղղությամբ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր