4198 դիտում
11:34 24-10-2022
«Հյուսիս-Հարավ»-ի արևմտյան երթուղին Հայաստանի փոխարեն կարող է անցնել Ադրբեջանով և Իրանով, եթե Երևանը չլուծի տրանսպորտային շրջափակման հարցը. ՌԴ փոխվարչապետ
«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի արևմտյան երթուղին Հայաստանի փոխարեն կարող է անցնել Ադրբեջանով և Իրանով, եթե երկիրը չլուծի տրանսպորտային շրջափակման հարցը։ Այս մասին, ինչպես գրում են ռուսական ԶԼՄ-ները, «Պատրաստված է Ռուսաստանում 2022» արտահանման ֆորումում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որը վերահսկում է միջազգային համագործակցությունը։
Պաշտոնյան ընդգծել է, որ Հայաստանի կամ Իրանի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային կապի ստեղծումը կարևոր է «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» հիմնական միջազգային տրանսպորտային միջանցքների «խաչմերուկ» ստեղծելու համար։
Տրանսպորտային այս նախագծերի իրականացումը, ըստ Օվերչուկի, թույլ կտա Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի տնտեսություններին «լրացուցիչ վարձավճար» ստանալ՝ կապված Եվրասիայում իրենց աշխարհագրական դիրքի առավելությունների հետ։

Նմանատիպ նյութեր
2113 դիտում
16:02 26-10-2022
«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակում կարևորվել է հայկական «Հյուսիս-Հարավը». ԵԱԶԲ
Այս բաժնից
1054 դիտում
23:41 23-11-2024
ՀՀ-ում ՀՆԱ աճի տեմպերը կնվազեն, գործազրկությունը՝ կաճի․ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումը
985 դիտում
21:39 23-11-2024
Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը
1027 դիտում
21:10 23-11-2024
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը