16533 դիտում
10:12 22-10-2022
Երևանում խցանված ջրատարները պատուհաս են դարձել քաղաքացիների համար, մինչդեռ Տիգրան Ավինյանը «ձեռնոց է նետել Քիմ Քարդաշյանին»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, որ վերջին օրերին, կարծես թե՝ «ձեռնոց է նետել Քիմ Քրդաշյանին» ու չի իջնում հեռուստաէկրաններից և դարձել է համացանցի հիթ, սկսել է չակերտավոր քարոզարշավ, որի ժամանակ երևանցիներին թե՛ նախորդ, թե՛ ներկա իշխանությունների նման խոստումներ է շռայլում։
Վերջերս SHAMSHYAN.com-ը դիմել էր նաև Տ. Ավինյանին, որ եթե նա այդքան շատ է մտածում երևանցիների բարեկեցության համար, պետք է նաև ուշադրություն դարձնի Երևանում բազմաթիվ այն շենքերին, այդ թվում էիլտար, որտեղ բնակիչները ինքնագլուխ զավթումներ են կատարել այն հատվածներում, որոնցով արտակարգ դեպքերի ժամանակ պետք է քաղաքացիները տարհանվեն։
Նմանատիպ մեկ շենքի մասին, որը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում, տեղեկացրել էինք մեծն Տ․ Ավինյանին, բայց կարծես սայլը տեղից չի շարժվում։ Եվ Աստված մի արասցե, եթե արտակարգ դեպք լինի, այդ մարդիկ ինչպե՞ս են տարհանվելու։ Ու այդ ժամանակ ո՛չ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին, ո՛չ առաջիկայում քաղաքապետի թեկնածու Տ․ Ավինյանին, ոչ էլ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանին չի փրկի ոչ մի արդարացում։
Իսկ օրեր առաջ էլ տեղեկացանք, որ Տ․ Ավինյանն այցելել է Շենգավիթ վարչական շրջան, որտեղ անգամ հասցրել է ֆուտբոլ խաղալ, սակայն չի հասցրել կամ չի ցանկացել գոնե մի քանի րոպեով այցելել Շենգավիթի նշված շենք։
Թե՛ նախորդ, թե՛ ներկա քաղաքային իշխանությունները հաճախ կրկնում էին, որ իրենց կողմից հսկայածավալ աշխատանքներ են կատարվել ջրահեռացման խողովակները մաքրելու ուղղությամբ։
Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, մայրաքաղաքի սրտում՝ Կենտրոն վարչական շրջանում, դիտահորից դուրս էր թափվում ջուրը և անհարմարություններ պատճառում քաղաքացիներին։ Մինչդեռ Երևանի քաղաքապետարանի աշխատանկիցներին, երևի թե՝ այս օրերին հուզում է միայն մեկ հարց, թե ինչպես կազմակերպեն Տ․ Ավինյանի հանդիպումները բնակիչների հետ։ Իսկ Կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանին էլ ավելի շատ հուզում է, թե ինչպես է եղել, որ էլեկտրոնային լրատվամիջոցներով օրեր առաջ տեղեկություններ էին հրապարավել այն մասին, որ թաղապետարանի շենքում իր ու տեղեկալների միջև «տուրուդմփոց է եղել»։
Իսկ լավ կլինի, որպեսզի տեղական իշխանությունները վարչական շրջանների ղեկավարների հետ կարճ ժամանակում լուծեն մայրաքաղաքում ջրահեռացման խողովակների մաքրման աշխատանքները, քանի որ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի» տնօրեն Գագիկ Սուրենյանը տեղեկացրել է՝ (իսկ նա երբեք չի սխալվել) առաջիկայում սպասվում են հորդառատ անձրևային եղանակներ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, երբ Երևանի փոխքաղաքապետ ընտրվեց Տիգրան Ավինյանը, օրեր անց վերջինս դարձավ «հեռուստաաստղ». գրեթե ամեն օր համացանցն ու որոշ հեռուստաընկերություններ ներկայացնում են Տ. Ավինյանի աշխատանքային առօրյան՝ «այսինչ օրը, այսինչ ժամին նա այցելելու է Երևանի որևէ վարչական շրջան»։
Այն, որ փոխքաղաքապետը, ով հավակնություններ ունի Երևանի քաղաքապետի պաշտոնի վրա, դա իր ու իր թիմի խնդիրն է, բայց որ շատ անելիքներ ունի Տ. Ավինյանը, դա փաստ է։ Գովելի է, որ այցելում ու տեղում կենդանի շփման մեջ է մտնում բնակիչների հետ։
Վերջերս նա հանդիպել էր Աջափնյակ վարչական շրջանի վթարային շենքերի բնակիչների հետ, տեղում ծանոթացել էր բնակիչներին հուզող խնդիրներին և առաջարկություններ արել։
Գաղտնիք չէ, որ մայրաքաղաքում կան բազմաթիվ շենքեր, այդ թվում՝ էլիտար, որտեղ չի պահպանվում անվտանգության տարրական կանոնները։ Վերջին ամիսներին մի քանի շենքերում արտակարգ դեպքեր տեղի ունեցան, հիմնականում՝ հրդեհներ, ու շենքերի բնակիչներին տարհանելու համար օպերատիվորեն ժամանած հրշեջ-փրկարարները, ոստիկանները, պարեկները, ինչպես նաև շտապօգնության բժիշկները չէին կարողանում այդ քաղաքացիներին տարհանեին։ Պատճառը կայանում էր նրանում, որ շենքերի որոշ բնակիչներ տարհանման համար նախատեսված հատվածները «իրենցով են արել», մինչդեռ դա օրենքի կոպիտ սխալ է։
Երբ առաջիկայում Տ. Ավինյանը այցելի Շենգավիթ վարչական շրջան, որպես տեղեկատվություն՝ կխնդրենք, որպեսզի մի քանի րոպեով կանգ առնի Արշակունյաց 39/9 էլիտար կոչվող շենքում, որը բազմաբնակարանային է։ Իսկ այնտեղի բնակիչները շենքի անվտանգության համար նախատեսված բոլոր հատվածները, որոնք պետք է օգտագործվի հրդեհների, արտակարգ դեպքերի ժամանակ բնակիչներին տարհանելու համար, վերածել են խորդանոցների, անգամ այն բանից հետո, երբ Արտակարգ իրավիճակների նախարարությունը մի քանի անգամ այդ մարդկանց հորդորել է, որպեսզի վերացնեն անօրինականությունները։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16801 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ