211652_close_icon
views-count24399 դիտում article-date 13:06 19-10-2022

Արտակարգ դեպք Արարատի մարզում․ 35-ամյա վարորդը Opel Astra-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, փլուզել բնակչի տան քարե պարսիպն ու երկաթե խողովակները․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Ոսկետափ-Այգավան միջհամայնքային ճանապարհի Ոսկետափ գյուղի վարչական տարածքում Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Սևակ Ա․-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, ըստ նախնական տեղեկությունների՝ կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բնակչի տան շինության քարե պարսպին ու երկաթե խողովակներին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ 21-Արման Պ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Շահումյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր