211652_close_icon
views-count2610 դիտում article-date 21:39 18-10-2022

Մ23 ԱԱ․ Մալխաս Ամոյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը. News.am

Իսպանիայի Պոնտեւեդրա քաղաքում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը նվաճեց տիտղոսը՝ եզրափակիչում 7:2 հաշվով պարտության մատնելով մոլդովացի Ալեքսանդրին Գուտուին, հայտնում է News.am-ը։

23-ամյա ըմբիշը առաջին մրցափուլը մեծ ակտիվությամբ սկսեց եւ պարտերում վերեւից աշխատելու հնարավորություն ստացավ: 2-միավորանոց գլորումով հաշիվը դարձրեց 3:0:

Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը ցանկանում էր երկրորդ գլորման գնալ, բայց մրցակցին հաջողվեց կանգնել եւ աշխատանքային գոտուց դուրս հրել Ամոյանին:

Մրցակիցները գնացին հանգստի 3:1 հաշվով՝ Ամոյանի առավելությամբ: Երկրորդ մրցափուլում Ամոյանը եւս 4 միավոր ավելացրեց հաշվին՝ երկու միավորանոց գցում եւ գլորումով: Մրցակցին հաջողվեց եւս մեկ միավոր վաստակել կրկին աշխատանքային գոտուց դուրս հրելով Ամոյանին: Գոտեմարտն ավարտվեց 7:2 հաշվով՝ Ամոյանի չեմպիոնությամբ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր