Ըմբշամարտի ԵԱ. Հայ դյուցազն Արթուր Ալեքսանյանը ջախջախեց մրցակցին և նվաճեց չեմպիոնի տիտղոսը. ՖՈՏՈՇԱՐՔ
Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայում առաջնությունում մինչև 97 կգ քաշային կարգում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում 7:0 հաշվով ջախջախեց սերբ մրցակցին և երրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Հիշեցնենք, որ գյումրեցի դյուցազնի տրիումֆից առաջ Հայաստանին ոսկե մեդալ էր բերել Մաքսիմ Մանուկյանը: