slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Փաշինյանի մոտ քննարկվել են Ներքին գործերի նախարարության կազմավորմանը վերաբերող հարցեր
211652_close_icon

Փաշինյանի մոտ քննարկվել են Ներքին գործերի նախարարության կազմավորմանը վերաբերող հարցեր

views-count1520 դիտում article-date 18:45 18-10-2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության շրջանակում քննարկվել են նոր ձևավորվելիք Ներքին գործերի նախարարության կառուցվածքին և գործառույթներին վերաբերող հարցեր:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վարչապետին է ներկայացվել Ներքին գործերի նախարարության կազմավորման նախագիծը՝ լրամշակված նախորդ քննարկումների արդյունքներով արձանագրված առաջարկներով: Քննարկման առարկա են դարձել ՆԳՆ կառավարման կառուցվածքին, դրանում միավորվող պետական կառույցների կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին, տարածքային կառավարման մոդելներին, գործառույթների շրջանակին, օրենսդրական դաշտին առնչվող և այլ հարցեր: Նշվել է, որ նախատեսվում է նախագիծն ավարտուն տեսքի բեր ել մինչև տարեվերջ, ապա գործարկել ՆԳՆ-ն:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև կառուցվածքային բարեփոխմանը համահունչ մասնագիտական չափանիշների սահմանումը և քաղաքաշինական ենթակառուցվածքի ապահովումը, որոնք պետք է համապատասխանեն նոր կազմավորվող նախարարության բովանդակությանը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել աշխատանքները նախագծի վերջնականացման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր