Թուրքիայի զինված ուժերը հոկտեմբերի 18-ին փոքր հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկում են իրականացրել: Այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Վերջիններիս խոսքով Tayfun տեսակի հրթիռնարձակվել է այսօր առավոտյան, ժամը 07:00-ի սահմաններում, Ռիզե նավահանգստային քաղաքի մերձակայքի օդանավակայանի շարժական հարթակից:
Նշվում է որ հրթիռն անցել է 561 կմ և ընկել Սև ծովը:
Թուրքիաական իշխանությունները որևէ տեղեկատվություն չեն տալիս հրթիռի մասին։