1802 դիտում
15:19 10-08-2019
Հյուսիսիային Կորեան փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռ է արձակել
Հյուսիսային Կորեան վերջին երկու շաբաթվա ընթացքում արդեն 5-րդ անգամ հրթիռային արձակումներ է իրականացրել: Այսօր փոքր հեռահարության 2 բալիստիկ հրթիռ է արձակվել, որոնք ընկել են Ճապոնական ծով, այս մասին հայտնում է հարավկորեական ռազմական գերատեսչությունը: Հաղորդում է [url=https://www.bbc.com/news/world-asia-49301767]BBC[/url]-ն։
Սեուլում այս արձակումները պայմանավորում են Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների հետ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը արգելում են Հյուսիսային Կորեային որևէ հրթիռային փորձարկում իրականացրել: Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Փհենյանի հրթիռային արձակումները խոչընդոտ են հյուսիսկորեական միջուկային ծրագրի հարցով բանակցություններում:
Հունիսի 30-ին նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել էր հանդիպել Կիմ Չեն Ունին Հարավային ու Հյուսիսային Կորեաների սահմանին՝ Ապառազմականացված գոտում, որից հետո երկու առաջնորդները հայտարարել էին, թե կշարունակեն բանակցությունները թերակղզու ապամիջուկայնացման ուղղությամբ:
Շաբաթներ անց, սակայն, Փհենյանը զգուշացրել էր՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են հայտնվել վտանգի տակ, եթե Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները ետ չկանգնեն օգոստոսին կայանալիք համատեղ զորավարժություններից:
Նմանատիպ նյութեր
1094 դիտում
17:50 06-09-2014
ԿԺԴՀ-ը փոքր հեռահարության բալիստիկ երեք հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
2786 դիտում
21:35 18-10-2022
Թուրքիան փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ է փորձարկել
2735 դիտում
21:20 30-07-2014
Փխենյանը փոքր հեռահարության 4 հրթիռ է արձակել
Այս բաժնից
1192 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը
1558 դիտում
13:56 02-02-2025
Պուտինը քաղաքական մանրուք է անվանել եվրոպական էլիտաներին
1078 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել