Ռուսաստանում СУ-34 կործանիչն ընկել է բնակելի շենքի վրա և բռնկվել, կա 3 զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Յեյսկ քաղաքում Су-34 կործանիչ է վթարվել, այն ընկել է բնակելի շենքի վրա, հայտնում են ռուսական տելեգրամյան ալիքները։
Տարածաշրջանի ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ զոհվել է 3 մարդ։
Նշվում է, որ Հարավային ռազմական օկրուգի ռազմական օդանավակայանից ուսումնավարժական թռիչքի կատարման համար բարձրություն հավաքելիս վայր ընկնելուց հետո կործանիչն այրվել է։
Ինքնաթիռի կործանումից հետո հրդեհ է բռնկվել երկու հազար քառակուսի մետր մակերեսով, այրվում են բազմահարկ բնակելի շենքի առաջին-հինգերորդ հարկերը։
Ըստ նախնական տվյալների՝ վթարի պատճառը եղել է շարժիչի անսարքությունը։ Օդաչուին հաջողվել է կատապուլտով դուրս թռչել։
Կործանիչը կրում էր զինք-զինամթերք։