4965 դիտում
17:17 17-10-2022
Վարդենիսի ուղղությամբ հրետանային միջոցների առկայությունը կապված է Ադրբեջանի կողմից լրացուցիչ ուժերի տեղաշարժով․ ՀՀ ՊՆ
Վարդենիսի ուղղությամբ հրետանային միջոցների առկայությունը անմիջականորեն կապված է Ադրբեջանի ԶՈՒ կողմից լրացուցիչ ուժերի և միջոցների տեղաշարժով ու բացազատման հետ, որն առաջացրել է որոշակի լարվածություն:
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հայկական կողմի քայլերը, որ իրականացվել են տվյալ գոտում ադրբեջանական հրետանային և զենիթային լրացուցիչ միջոցների տեղակայումից հետո, կրում են բացառապես պաշտպանական բնույթ:
Հայկական կողմի գործողությունները իրադրությունը լարելու նպատակ չունեն, և ադրբեջանական կողմի՝ հիշատակված միջոցները տվյալ ուղղությունից դուրս բերելու դեպքում, հայկական կողմը ևս դուրս կբերի իր լրացուցիչ միջոցները: Հայկական կողմը պատրաստ է տվյալ հարցի շուրջ բանակցել:
Նմանատիպ նյութեր
16118 դիտում
09:02 25-03-2022
Վաշինգտոնը մտահոգված է Ադրբեջանի զորքերի տեղաշարժով ԼՂ հակամարտության գոտում․ «Ամերիկայի ձայն»
3676 դիտում
20:06 16-05-2021
Վարդենիսի սար բնակավայրի վերին հատվածում են ադրբեջանցիները վրաններ տեղադրել. Վարդենիսի քաղաքապետ. News.am
Այս բաժնից
1216 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
1057 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը