211652_close_icon
views-count1174 դիտում article-date 15:07 14-10-2022

ՀՀ ՄԻՊ-ը Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավարին է ներկայացրել Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների արտադատական սպանությունների մասին փաստերը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին: Հայտնում է ՄԻՊ աշխատակազմը։

Հանդիպման ընթացքում տիկին Գրիգորյանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության կողմից արձանագրված՝ Ադրբեջանի՝ սեպտեմբերին սանձազերծած ագրեսիայի հետևանքները, անդրադարձել հայ զինծառայողների, ներառյալ՝ ռազմագերիների նկատմամբ խոշտանգման, անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի փաստարկված դեպքերին, այդ թվում՝ կին զինծառայողների նկատմամբ։

Պաշտպանը զրուցակցին է ներկայացրել հայ զինծառայողների արտադատական սպանությունների մասին փաստերը՝ ընդգծելով միջազգային դերակատարների կողմից Ադրբեջանի գործողությունների դատապարտման կարևորությունը։

Պարոն Վիննիկովը շնորհակալություն է հայտնել համապարփակ ներկայացման համար և նշել, որ ՆԱՏՕ-ն ուշադրությամբ հետևում է իրադարձությունների ընթացքին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության խորացման հնարավոր ուղղությունները, այդ թվում՝ ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի իրականացման, ինչպես նաև՝ անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության շրջանակներում։

Նմանատիպ նյութեր