2027 դիտում
14:14 13-10-2022
Վիրավորում ստացած զինծառայողը բուժում կստանա Սալոնիկում. Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 50,48 մլն դրամ
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց պահուստային ֆոնդից ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացնել 50,486.48 հազար դրամ, որը ՀՀ ՊՆ-ի կողմից փոխանցվելու է Մանվել Հակոբյանի բանկային հաշվեհամարին` Հունաստանի Սալոնիկ քաղաքի բուժհաստատությունում բուժման ծախսերը, կեցության և ճանապարհածախսը վճարելու համար:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ առողջապահության նախարարի 2016թ. մայիսի 10-ի թիվ 18-Ն հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն է տրվել զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մանվել Արմենի Հակոբյանի՝ Հունաստանի Սալոնիկ քաղաքի բուժհաստատությունում բուժման կազմակերպման վերաբերյալ:
Պահանջվող ծախսերի գումարը կազմում է 50,486.48 հազար ՀՀ դրամ՝ ներառյալ կեցության ապահովման ծախսերը և ճանապարհածախսը: Կեցության ապահովման ծախսերը հաշվարկված են մինչև 100 օր բուժման հաշվարկով: Բուժման ծախսը՝ 107629 եվրո (EUR), ճանապարհածախսը՝ 1,000.07 հազար ՀՀ դրամ (ծնողի հետ Հունաստանի Սալոնիկ քաղաք մեկնելու և վերադառնալու հաշվարկով) և կեցության ծախսեր՝ 6,334.71 հազար ՀՀ դրամ:

Նմանատիպ նյութեր
5838 դիտում
14:42 04-02-2021
Կառավարությունը 5 մլն դրամ տրամադրեց ՀՀԿ-ին, 48 մլն դրամ՝ «Իմ քայլը» դաշինքին, 9 մլն՝ ԼՀԿ-ին, 4 մլն՝ ՀՅԴ-ին
1308 դիտում
15:25 26-01-2017
Կառավարությունը սիրիահայերին աջակցություն տրամադրելու նպատակով ավելի քան 43 մլն դրամ հատկացրեց
Այս բաժնից
796 դիտում
13:53 21-11-2024
Բավարար չէ ասել, որ Նիկոլը «մերկ» է. պետք է հիմնավորել, որ նա «տգեղ» է․ Աշոտյան
1243 դիտում
13:36 21-11-2024
Սրանից հետո մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվությունը, զգուշացնում եմ. Փաշինյան