211652_close_icon

Կառավարությունը սիրիահայերին աջակցություն տրամադրելու նպատակով ավելի քան 43 մլն դրամ հատկացրեց

views-count1470 դիտում article-date 15:25 26-01-2017
Կառավարության այսօրվա նիստին որոշում ընդունվեց սիրիական հակամարտությունից տուժածներին մարդասիրական օգնություն ուղարկելու վերաբերյալ։ Նախագիծը ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Այսպիսով` 2017 թվականի առաջին եռամսյակում կառավարության պա­հուս­­տային ֆոնդից կհատկացվի 43 միլիոն 368 հազար դրամ: Հատկացված գումարով սիրիահայերի համար կգնվեն առաջնային անհրաժեշտության պարագաներ, սնունդ, կենցաղային իրեր:

Նմանատիպ նյութեր